ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին քննադատել է արաբական վեց պետությունների նամակները, որոնցում նրանք հայտարարում են, թե իրենց աջակցությունն ամերիկա-իսրայելական ռազմական գործողություններին ագրեսիա է՝ ըստ միջազգային իրավունքի, և ոչ թե ինքնապաշտպանություն, հայտնում է իրանական Mehr գործակալությունը:
Իրավանին նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին, որում կտրուկ կերպով մերժել է արաբական վեց պետությունների հայտարարությունները և լիակատար պատասխանատվություն պահանջել՝ Իրանի դեմ ռազմական գործողություններում նրանց ունեցած դերի համար:
«Իր նամակում Իրավանին վճռականորեն մերժել է Կատարի, Բահրեյնի Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի և Հորդանանի Թագավորության վերջին նամակագրություններում հնչած բոլոր պնդումներն ու մեղադրանքները՝ դրանք անվանելով անհիմն և լիովին չհաստատված:
Իրանցի դեսպանը հայտարարել է, որ վեց երկրների կառավարությունները միտումնավոր անտեսել են ստեղծված իրավիճակի հիմնական պատճառները, այն է՝ Միացյալ Նահանգների և իսրայելական ռեժիմի իրականացրած չհրահրված և անօրինական ռազմական հարձակումները ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- գրում է Mehr-ը:



























