Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը այսօր՝ մայիսի 5–ին, կրկին առավոտյան վազել է Երևանի փողոցներով։ Նա վազքը սկսել է Կառավարության շենքի մոտից։
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան ևս նրան նկատել էին վազելիս։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։















