Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այսօր՝ մայիսի 5–ին, անպատասխան թողեց NEWS.am–ի թղթակից հարցը, որը վերաբերում էր Բաքվում հայ գերիների խնդրին։

Հարցին՝ արդյոք պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել հայ գերիների հարցը, նա միայն նայեց լրագրողին և հեռացավ։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 5–ին, Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը, որի առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, մասնավորապես՝ տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, թվային, մարդկանց միջև շփումների ոլորտներում վերաբերող հարցերը: Առաջնորդները նաև կքննարկեն Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության, փոխկապակցվածության և բարգավաճման ապահովման ուղղությամբ առաջընթացը, ինչպես նաև ընթացիկ համաշխարհային մարտահրավերները: