Օնլայն խաղերի միջազգային շուկան անցած տարի ավելացել է 23%-ով եւ հասել 20 մլրդ դոլարի. սրանք վերլուծական J`son & Partners Consulting ընկերության տվյալներն են: Մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 16,4 մլրդ դոլար, իսկ 2013թ-ին, կանխատեսվում է, որ կհասնի մինչեւ 26,7 մլրդ դոլարի:
Խոշոր մասը պատկանում է ԱՄՆ-ին (30,5%): Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի հետ նրանց մասնաբաժինը գերազանցում է շուկայի կեսը:
Զանգվածային բազմաօգտագործելի օնլայն խաղերը 2011 թ-ին կազմել են շուկայի 68%-ը: Աճում է սոցիալական խաղերի բաղադրիչը` նրանց մասը հասել է 30%-ի: Հիմնական երեք Blizzard, Tencent եւ Shanda պրովայդերներին բաժին է ընկել միջազգային շուկայի ավելի քան 20%-ը:
Անցած տարի օնլայն խաղերին մասնակցել է 534 մլն մարդ: 2013թ-ին փորձագետները կանխատեսում են, որ նրանց թիվը կհասնի 734 միլիոնի:




























