Մենք Թուրքիայի հետ հայտնել ենք երկկողմ պատրաստակամություն՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ինչպես նաև երկկողմ և փոխադարձ պատրաստակամություն՝ սահմանը լիովին բացելու վերաբերյալ։ Այս մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պարզաբանել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջին փուլում սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։
«Թուրքիայի հետ ձևավորվել է հիանալի երկխոսություն։ Օրինակ՝ երեկ մեր ներկայացուցիչները ստորագրել են հուշագիր Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ։ Մեր միջև գործարկվել են ավիաչվերթներ, սակայն ընդհանուր առմամբ սահմանը դեռևս փակ է։ Միաժամանակ որոշ պայմանավորվածություններ արդեն իրականացվում են, որոշները նախապատրաստման փուլում են, իսկ որոշները դեռ պետք է իրականացվեն», - հավելել է Միրզոյանը։




























