Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո Հնդկաստանը ակտիվորեն աշխատել է գործընկերների, հատկապես Իրանի և Հայաստանի հետ, որպեսզի ապահովի Իրանում մնացած հնդիկների անվտանգ դուրսբերումը։ Այդ մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ հյուպատոսական, անձնագրային-վիզային և արտասահմանյան գործերի քարտուղար Շրիպրիյա Ռանգանաթանը։

«Պատերազմի ժամանակ Իրանում արգելափակված են մնացել ավելի քան 2600 հնդիկներ։ Մեզ հաջողվել է ապահովել նրանց անվտանգ դուրսբերումը Հայաստանի միջոցով»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Մարտի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցային գործընթացի մեկնարկի մասին։