Ապրիլի 29-ին Իսպանիայի մոտ 50 քաղաքներում  հարյուր հազարավոր բնակիչներ  բողոք են հայտնել կառավարության դեմ` կրթության ու առողջապահության ոլորտներին հատկացումների կրճատման համար:

Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, զանգվածային ակցիաները նախաձեռնել են պրոֆմիությունները: «Մենք թույլ չենք տա կառավարությանը տիկին Մերկելին  գոհացնելու համար խաթարել մեր քաղաքացիների բարեկեցությունը»,-ասել է Աշխատավորների համընդհանուր միության գլխավոր քարտուղար Կանդիդո Մենդեսը` ավելացնելով, որ պետական եկամուտների կրճատմանն ուղղված կառավարության ձեռնակած միջոցառումների արդյունքում երկրում գործազուրկների թիվն առաջին եռամսյակում ավելացել է միանգամից 365 հազարով: Ընդ որում, ցուցարարներին չի խանգարում անգամ տեղացող անձրեւը:

Հիշեցնենք, որ Իսպանիայում հուզումները շարունակվում են ձմռանից, երբ կառավարությունը փետրվարի 17 –ին հավանության արժանացրեց օրինագիծը, ըստ որի սահմանափակում էր աշխատանքից ազատման դեպքում աշխատողին փոխհատուցման վճարումը: