Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներին տեղեկացրել է Ադրբեջանի Զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենան կրակի տակ առնելու մասին (ֆոտոռեպորտաժ):
Ապրիլի 30-ին տեղի ունեցած ԵԱՀԿ դիտարկման ժամանակ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը տեղեկացրել է Խրիստո Խրիստովին եւ Իրժի Աբերլեին միջադեպի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 24-ին` Ղարաբաղի ուղղությամբ:
«Շտապօգնության մեքենան կրակահերթի տակ է հայտնվել օրը ցերեկով, երբ հստակ երեւացել են շտապօգնության մեքենա լինելու նշանները: Մեքենայի վրա խոշոր տրամաչափի զենքերից դիպուկահար կրակ է բացվել: Միջադեպի արդյունքում վիրավորվել են ԼՂՀԶՈՒ երկու զինվորներ»,-հայտնել է Մկրտումյանն, ընդգծելով, որ տեղի ունեցածը Ժնեւյան կոնֆենցիայի խոշոր խախտում է:




























