Հալյուցինոգեն սունկ օգտագործելու մեղադրանքների պատճառով դատական հայց եմ ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ։ Մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը։
«Երբ նա արեց այդ հայտարարությունը, և լրագրողն իրեն փոխանցեց իմ արձագանքը, նա անմիջապես սկսեց պնդել, թե դա 100 տոկոսանոց փաստ է։ Դրանից հետո նա ցանկանում է Հայաստանում քաղաքականությամբ զբաղվե՞լ ու ասում է, թե ինքը ուժե՞ղ է։ Հենց ասում ես՝ դատի կտամ ու սնկերով կկերցնեմ, ձեռքերը վեր է բարձրացնում ու հրաժարվում իր խոսքերից»,- նշել է Փաշինյանը։
Նա վերահաստատեց իր այն միտքը, որ «Հայաստան», «Ուժեղ Հայաստան» դաշինքներն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ արագ տեմպերով գնում են այն ճանապարհով, որով չեն հաղթահարի խորհրդարան անցնելու շեմը։











