«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած է հայտնաբերվել մանկապղծության համար դատապարտված տղամարդը։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։
Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։





























