«Կալուգացի Սամո (նկատի ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին․ – խմբ.), դու օտարերկրյա լրտես ես, դու ինքդ չես հասկանում, թե ինչ ես անում, դու փորձում ես 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հարցը մտցնել քաղաքական օրակարգ»։ Այս մասին մայիսի 15-ին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Հայաստանի՝ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է ներկայում երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։ 

Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների օրակարգում, Հայաստանի օրակարգում և միջազգային օրակարգում նման հարց երբեք չի եղել։

«Այս անմիտ լրտեսները չպետք է ստանան ժողովրդի ձայները։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը չպետք է ստանա խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ ձայները։ Այս մարդիկ այսօր միլիոնավոր դոլարներ են ծախսում այս հարցը Հայաստանի քաղաքական կյանք մտցնելու համար։ Այդպես գործում են միայն օտարերկրյա լրտեսները», - ավելացրել է Փաշինյանը։