«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 15-ին նախընտրական քարոզչություն է անցկացնում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում։

Նշենք, որ կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչությունը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։