Համանցանցում տարածված ահաբեկչական բնույթի հայտարարություններով տեսանյութը կարող է իմիտացիա լինել։ Այս մասին մայիսի 18-ին հայտարարել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ով «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ համարն է։
Նա հիշեցրել է, որ անցյալում արդեն եղել են դեպքեր, երբ հրապարակվել են տեսանյութեր, որոնք հետագայում՝ փորձաքննության արդյունքում, կեղծված են ճանաչվել։
«Այս տեսանյութը պետք է քննության առարկա դառնա, և պետք է փորձաքննություն անցկացվի, որպեսզի ժողովուրդն իմանա՝ կա՞ն արդյոք նման խմբեր, որոնք ահաբեկչական բնույթի հայտարարություններ են տարածում, թե՞ ոչ։
Մայրս արմատներով Արցախից է, և ես տիրապետում եմ բարբառին։ Ինձ թվաց, որ տեսանյութում օգտագործվող բարբառը վառ արտահայտված արցախյան բարբառ չէ։ Այդ պատճառով ես կասկածներ ունեմ»,- հավելել է Անանյանը։











