Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր նահանգում, այսօր` մայիսի 1-ին 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 18:45-ին, որի հիպոկենտրոնը գտնվել է 12,2 կմ խորության վրա:

Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում, ցնցումներն զգացվել են շատ բնակավայրերում, այդ թվում Ստամբուլում:

Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: