«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 19-ին նախընտրական քարոզարշավ է անցկացնում Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքում։
Նշենք, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք։











