«Միասնության թևեր» կուսակցությունը մայիսի 20-ին նախընտրական քարոզչություն է իրականացնում Հայաստանի Կոտայքի մարզում։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կուսակցության ներկայացուցիչները քարոզարշավ կանցկացնեն Աբովյան և Նոր Հաճն քաղաքներում։

Նշենք, որ կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորում է Հայաստանի նախկին մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և 2 դաշինք։