«Կալուգացի՛ (խմբ.՝ այսպես է նա անվանել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին), քո տոհմում կա վեց չափահաս տղա, ինչո՞ւ նրանք չեն զոհվել ու չեն վիրավորվել հանուն հայրենիքի։ Ո՞ր երկրի համար եք դուք պայքարում»։ Դրա մասին մայիսի 20-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Դուք երբեք չեք մտահոգվել Հայաստանով։ Դուք դավադիրներ եք ու տականքներ»,- նշել է նա։

«Իրեն «Ուժեղ Հայաստան» անվանող խմբավորման առաջնորդը՝ կալուգացին, վերջերս խոսում էր Լոռին հանձնելը թույլ չտալու, տարածաշրջանի պաշտպանության և Լոռիում ջախջախիչ հաղթանակի մասին։ Եթե դուք այդքան հայրենասեր եք, 44-օրյա պատերազմի ժամանակ ձեր որդիներին ռազմաճակատ կուղարկեիք։ Ինչո՞ւ էիք նրանց պահում մայրերի փեշերի տակ»։