«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, հանդիպում են ապարանցիների հետ։

Հանդիպման մասնակիցների մեջ զգալի թիվ են կազմում երիտասարդները, ում ձեռքին Հայաստանի դրոշներն են ու դաշինքի անվանմամբ պաստառները։

Մարդիկ մոտենում են քաղաքական գործչին, սեղմում նրա ձեռքն ու հաջողություն մաղթում առաջիկա ընտրություններում։