«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանին մայիսի 22-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստով մարդիկ ցանկանում էին նստեցնել մեքենան և տանել։
Դեպքի վայր ժամանած փաստաբան Զարուհի Փոստանջյանը, որտեղ Թևանյանը զրուցում էր լրագրողների հետ, հայտնել է, որ քաղաքական գործչի բնակարանում խուզարկություն է իրականացվում։
Քաղաքացիական հագուստով մի տղամարդ հերքել է այդ պնդումները։ Դրանից հետո Թևանյանը հայտարարլ է, որ իրենց միջև պայմանավորվածություն կար, ըստ որի՝ առանց իր ներկայության բնակարանում խուզարկություն չի իրականացվելու։
ԱԱԾ աշխատակիցների համազգեստով մարդիկ Թևանյանին կոչ են արել նստել մեքենան, սակայն նա հրաժարվել է՝ կոչ անելով չսրել իրավիճակը։
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը, իր հերթին, կոչ է արել դիմակներով և ԱԱԾ համազգեստով մարդկանց ներկայանալ և հայտնել, թե ինչ հիմքով են ցանկանում Թևանյանին նստեցնել մեքենան։
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պետական դավաճանության և լրտեսության փաստով











