Փաշինյանը կազմակերպեց «խաղաղ Արցախ» առանց հայերի, իսկ հեռանկարում՝ «խաղաղ Սյունիք» առանց հայերի։ Այս մասին հայտնել է տնային կալանքի տակ գտնվող, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը՝ հայկական լրատվամիջոցների մի խումբ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է, դաշնակիցների հետ գործընկերային հարաբերությունների վերականգնումը, գերտերությունների հետ հարաբերությունների ամրապնդումը։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ առանց երաշխավորների խաղաղություն չի լինի։ «Մի օր Ալիևը կարթնանա և կհիշի «Գյոյչայի» մասին, ի՞նչ ենք անելու։ Կհավատա՞նք Փաշինյանի երդումներին։ Օկուպացված 200 քառակուի կիլոմետրը 120 Մոնակոյի տարածք է։ Այդ տարածքները կարելի էր զարգացնել, կառուցել քաղաքներ և գյուղեր, իսկ նրանք հանձնեցին ու խոսում են խաղաղության մասին։ Վաղը կհանձնեն Սևանը և կասեն «խաղաղություն», հետո՝ Սյունիքը, և կասեն, թե խաղաղության մեջ ենք ապրում։ Պետք է դուրս գալ նվաստացած վիճակից», - ընդգծել է Կարապետյանը։
Քաղաքական գործիչն ավելացրել է, որ երաշխավորները տարածաշրջանի կարևոր երկրներն են։ Եթե ԱՄՆ-ը և ԵՄ-ը ցանկանան մասնակցել, ուրախ կլինենք։ Չենք թողնի իրավիճակը Փաշինյանի և Ալիևի քմահաճույքին, վստահեցրել է Կարապետյանը։











