«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Գյումրիում անցկացնում է «Բոլորի պորտը տեղը դնելու» ակցիա:

Կուսակցության անդամները, որոնք կրում են կարմիր մարզաշապիկներ, իսկ ոմանք էլ՝ Սարդ-մարդու դիմակներ, պաստառի վրա փակցնում են, ըստ ամենայնի, այն քաղաքական գործիչների լուսանկարները, որոնց «պորտը ցանկանում են տեղը դնել»:

Կուսակցության անդամներից մեկը բարձրախոսով կոչ է անում քաղաքացիներին անպայման մասնակցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին և թույլ չտալ «փոքրամասնությանը» որոշել իրենց ապագան: