Երևանի Էրեբունի վարչական շրջանում ընթանում է հանդիպում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
Չնայած վատ եղանակին և առավոտվանից մաղող անձրևին՝ մարդիկ եկել են հանդիպման. նրանց ձեռքին Հայաստանի դրոշներն են:











