«Եթե նա էդքան հզոր մարդ է, որ կարող է խլել ու տալ, թող հենց հիմա էդ ադրբեջանցիներին, որ մեր սարերը, բարձունքները գրավել են, թող վերցնի ու տա մեր ժողովրդին»։ Այս մասին Էջմիածնում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Վարչապետի՝ իրենից «բոլոր տները» «խլելու» սպառնալիքները նա անվանել է «դատարկախոսություն»։

Ըստ ԲՀԿ առաջնորդի, Փաշինյանի «ոտքերի տակից հողը գնում է»։

«Նա այլևս ասելու բան չունի: Նրա ժամանակը քիչ է: Ես խոսել եմ այդ մասին և կարող եմ ստորագրել դրա տակ:

Ոչ ծրագիր ունի, ոչ մի բան: Այս 8 տարվա ընթացքում ոչ մի խոստում չի կատարել: Միայն՝ «Սիրելի ժողովուրդ, կվերցնեմ ու կտամ ձեզ»:

Մինչև այժմ՝ այս 8 տարվա մեջ, ի՞նչ է տվել ժողովրդին:

Ի՞նչ է փոխվել ժողովրդի կյանքում: Պարտքերը կուտակվել են, նրանց վիճակը ծանրացել է: Ի՞նչ է արել:

Միայն պարգևավճարներ է բաժանում իր թիմին: Գոնե կարող էր հավասար բաժանել: Միայն իր հիմնական թիմի անդամներին, իր նախարարներին:

Ի՞նչ է տվել ժողովրդին, թոշակառուներին: Թող մի բան ասի:

Վեց ավտոբուսով մարդ է հետը տանում, որ իրեն ծափահարեն, բայց թե ինչին են ծափահարում՝ ինքս էլ չեմ հասկանում»,- ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը: