«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է անցկացնում Արմավիր քաղաքի բնակիչների հետ:

Քաղաքի բնակիչները նրան դիմավորել են ջերմ ողջույններով և գրկախառնություններով: Հավաքված քաղաքացիները պահում էին Հայաստանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դրոշները:

Իսկ քաղաքի պատանի բնակչուհիները՝ տոնական տարազներով, նրան դիմավորել են աղ ու հացով: