«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 25-ին նախընտրական քարոզարշավ է անցկացնում Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։
Քարոզարշավը գլխավորում է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 17 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։











