Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ոչ թե հակասությունների, այլ առողջական վիճակի պատճառով: Մայիսի 25-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորում է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը։

Ինչ վերաբերում է հակասությանը, ապա այն կայանում է նրանում, որ նա շատ էր ձգձգում որոշումների ընդունումը, հավելել է Քոչարյանը։

«Երբ ես Լեռնային Ղարաբաղի նախագահն էի, նա Հայաստանի վարչապետն էր, ես տարբեր հարցերով կապվում էի նրա հետ, և նա միշտ ասում էր. «Լավ կլինի, որ դու այդ մասին ասես նախագահին»։ Երբ նա երրորդ անգամ հորդորեց դիմել նախագահին, ես ասացի. «Ես հասկացա, որ քեզ հետ ոչ մի հարց չպետք է քննարկեմ և միանգամից պետք է խոսեմ նախագահի հետ»։

Նա ոչ թե չէր ուզում ինչ-որ բան անել, այլ պարզապես պատասխանատվություն չէր ստանձնում։ Երբ նա դարձավ նախագահ, մենք տեսանք, որ նա պատասխանատվություն չստանձնեց»,- ընդգծել է Քոչարյանը։

Նա հավելել է, որ նրանից առաջ վարչապետը Հրանտ Բագրատյանն էր, որը չէր հորդորում դիմել նախագահին, եթե հարցերը վերաբերում էին իր լիազորություններին։