Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընտրությունը ծուղակ է։ Մայիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
«Մենք իրավունք չունենք թշնամանալ որևէ երկրի հետ, այլ պետք է լավ հարաբերություններ հաստատենք տարբեր պետությունների, դրանց թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և Հնդկաստանի հետ։
Հայաստանի հիմնական տնտեսական հարաբերությունները հաստատված են Ռուսաստանի հետ։ Եթե մենք պատրաստվում ենք թշնամանալ Ռուսաստանի հետ, պետք է գնահատենք սպառնալիքները, մենք պետք է 100%-ով վստահ լինենք, որ ժողովրդի համար ստեղծել ենք ավելի բարենպաստ պայմաններ։
Ռուսաստանից ամսական տրանսֆերտների տեսքով ստացվում է 160–180 միլիոն դոլար։ Հայաստանը տարեկան Ռուսաստան է արտահանում 3 միլիարդ դոլարի միրգ, գինի և կոնյակ։ Եթե մեր իշխանություններն ունեն համանման այլընտրանքային շուկաներ, ես դեմ չեմ»,- հավելել է Ծառուկյանը։











