Հայտարարությունը, թե Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՊԱԿ-ի (ԿԳԲ) գործակալ է, հերքել է հենց ինքը՝ Ներսիսյանը։ Դրա մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով իշխանությունների այն մեղադրանքներին, թե Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները համագործակցում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։
«Իմ և Եկեղեցու մասին արվող այդ նույն հայտարարությունները նույնպես զրպարտություն են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին ու Հայրենիքին և հանդես է գալիս ի պաշտպանություն մեր ժողովրդի ու մեր Հայրենիքի շահերի։
Մեր Եկեղեցին որևէ երկրի շահերից բխող ոչ մի ծառայություն չի մատուցում։ Ուստի այդ հայտարարությունները նպատակ ունեն ժողովրդի շրջանում Եկեղեցու մասին սխալ պատկերացում ձևավորելու։ Բայց ես համոզված եմ, որ ժողովուրդը չի հավատում նման զրպարտչական մեղադրանքներին»,- նշել է Գարեգին Երկրորդը։











