Քոչարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Գուցե մի տեղ մի բեռնատար տանեն՝ Վրաստանի սերտիֆիկատով, հենց նույն Ռուսաստան
Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը սուտ է համարում երկրի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն այն արտադրանքի իրացման համար բիզնես-պատվիրակություններ ուղարկելու մասին, որի ներմուծումն արգելել է Ռուսաստանը։ Դրա մասին նա հայտարարել է Բերդում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ իշխանությունները գաղտնի են պահում կոնկրետ ուղղությունները. Փաշինյանը խոստացել է դրա մասին հայտնել բանակցությունների հաջող ավարտից հետո։
«Ստի չեմպիոնը հերթական անգամ փորձում է խաբել։ Անհնար է արտահանել ԵՄ, սերտիֆիկացման շատ լուրջ ընթացակարգեր են։ Դա տարիների աշխատանք է։ Դատարկախոսում է։ Գուցե ինչ-որ տեղ մի բեռնատար տանեն։ Ուրիշ երկրի սերտիֆիկատներով, հենց նույն Ռուսաստան։ Բայց ծավալները փոքր կլինեն, ու դա երկար չի տևի։ Կարող են Վրաստանում փաստաթղթերը փոխել ու տանել Ռուսաստան։ Բայց դա արդեն ԵԱՏՄ-ից դուրս է և հարկ կլինի։ Նման հնարքներով կարող են 1-2 մեքենա ուղարկել, բայց հեռանկար չի լինի»,- նշել է քաղաքական գործիչը։
Չստացված զենքի դիմաց 100 միլիոն փոխանցելու մասին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ռոբերտ Քոչարյանը հեքիաթներ անվանեց սպառազինության գնման համար հսկայական գումարներ ծախսելու մասին իշխանությունների հավաստիացումները։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսում Փաշինյանը՝ «գաղափար չունեմ»,- նշել է Քոչարյանը։











