Եթե իշխանություններն իրենք նշանակեն Կաթողիկոս, դա կհամարվի, որ այդ անձը ինքնակոչ է։ Այդ մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Այդ անձը ժողովրդի կողմից չի ունենալու համապատասխան ընկալումն այն բանի, որ ինքը հանդիսանում է Կաթողիկոս»,- նշել է նա։

Գարեգին Երկրորդը հայտարարել է նաև, որ կարգալույծ արված անձին եկեղեցական առաջնորդ հռչակելը որևէ հետևանք չունի և չի կարող ունենալ եկեղեցական կյանքում, իսկ դրա հետ կապված ցանկացած որոշում հակասահմանադրական է և հակասում է նաև եկեղեցական կանոնադրությանը։

Ամենայն հայոց կաթողիկոսը դատապարտել է այն, որ իշխանություններն իրենց նման իրավունք են վերագրել։