Նախընտրական վերջին շաբաթն աչքի է ընկել ֆինանսական շուկայում դոլարի առաջարկի աճով: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակման` առեւտրանյին բանկերը իրենց մասնաճյուղերի եւ փոխանակման կետերի միջոցով մայիսի 2-4 ժամանակահատվածում գնել են մոտ 63 մլն դոլար, վաճառել` մոտ 68 մլն դոլար:
Շաբաթական կտրվածքով սա իհարկե ցածր ցուցանիշ է, սակայն պետք է հաշվի առնել, որ շաբաթն ունեցել է միայն 3 աշխատանքային օր (ապրիլի 30-ն ու մայիսի 1-ը հանգստյան օրեր էին): Երեքօրյա կտրվածքով 63 մլն դոլար առաջարկը (օրական միջինը 21 մլն դոլար) այս տարվա ընթացքում ամենաբարձրն է:
Նշենք, որ մինչեւ մայիսի 20-ը շաբաթական կտրվածքով բանկերը արտարժութային շուկայում գնում էին մոտ 70 մլն դոլար, սակայն այնուհետ դոլարի առաջարկը սկսեց աճել: Եթե համարենք, որ աճը բացառապես պայմանավորված է նախընտրական գործոնով (սա իհարկե պայմանական է), ապա մայիսի 20-ից հետո շրջանառությունում լրացուցիչ հայտնվել է մոտ 50-60 մլն դոլար:




























