Հայաստանում 2011թ. դատապարտվածների թվաքանակը կազմել է 3940 մարդ (218-ը` կանայք), նրանցից 110-ը` անչափահասներ (2-ը` աղջիկ): Այդ մասին տեղեկացնում է Հ ազգային վիճակագրական ծառայությունը` հիմնվելով ՀՀ դատական դեպարտամենտի ամփոփ տեղեկատվության վրա: Նշենք, որ 2010 թ. համեմատ դատապարտվածների թիվը նվազել է 462-ով, ինչը պայմանավորված է համաներմամբ:
Դատապարտվածների կեսից ավելին (2218-ը) չաշխատող եւ չսովորող աշխատունակներ են, 135-ը` պաշտոնատար անձինք, 814-ը` զիվորակա ծառայողներ:
Ինչպես եւ նախորդ տարիներին` ամենատարածված հանցատեսակը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են` 30%: Երկրորդ տեղում հայտնվել է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունները` ընդհանուրի 18%-ը: Այս հանցատեսակի գծով արձանագրվել է 25% աճ: Փոխարենը 20%-ով նվազել են բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները:
2011 թ. նախորդ տարվա համեմատ աճ են արձանագրել հասարակական կարգի եւ բարոյականության դեմ, մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ, ընտանիքի եւ երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործություններ: Մյուս հանցագործությունների գծով արձանագրվել է նվազում:




























