ԱՄՆ-ում մահմեդական Սյուզան Բաշիրը դատարանի միջոցով իր գործատուից 5 միլիոն դոլար է ստացել. Ղեկավարը աշխատավայրում նրա գլխից պոկել էր հիջաբը: Ըստ ատենակալների որոշման` աշխատանքից հեռացված կինը կստանա նաեւ 120 հազար դոլար` կորցրած աշխատավարձի եւ այլ  կորուստների համար:

Կանզաս Սիթիի բնակչուհի Սյուզան Բաշիրը հեռացվել էր աշխատանքից AT&T ընկերությունից, նա վստահեցնում է, որ տարիներով ճնշման էր ենթարկվել ղեկավարության կողմից, որը հասել էր գագաթնակետին, երբ նրա տնօրենը պոկել էր գլխաշորը գլխից եւ քաշել մազերը, հայտնում է  «gazeta.ru»-ն:

Բաշիրը պնդում է, որ ղեկավարության հետապնդումներն սկսվել էին այն բանից հետո, երբ 2005 թվականին նա իսլամ էր ընդունել: Նա աշխատանքից հեռացվել էր, երբ 2008 թվականին սթրեսի պատճառով  աշխատանքից գնացել էր: Կինը բողոքել էր Աշխատանքի տեղավորման հավասար իրավունքների հանձնաժողովին:

AT&T-ը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել: 

AT&T-ն ամերիկյան խոշորագույն հեռահաղորդակցական ընկերություններից մեկն է: