Հայաստանում ընթանում է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:

Արաբկիրում, Վալերի Բրյուսովի անվան վարժարանում ընտրություն կատարեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ լավ տրամադրությամբ է եկել ընտրությունների:

ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ հույս հայտնեց, որ այս ընտրությունները «կլինեն նոր սկիզբ» հայ ժողովրդի համար:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 8 կուսակցություններ. Հայաստանի հանրապետական կուսակցություն, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հայաստանի կոմունիստական կուսակցություն, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունները եւ մեկ բլոկ` Հայ ազգային կոնգրեսը:

ՀՅԴ համամասնական ցուցակում ընդգրկված է 85 անուն: Առաջին եռյակում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Արտյուշա Շահբազյանը: