Երեւանի կենտրոնի 9/11 ընտրատեղամասում քվեարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը (ֆոտոռեպորտաժ): Նախագահն իր քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ: Հիշեցնենք,  պետության ղեկավարը նաեւ իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, որը, համաձայն վերջին հարցումների, առաջատարն է նախընտրական մրցապայքարում:

«Բնականաբար, ես քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Ինչ եմ ես մտածում` պարզ է, ես ցանկանում եմ, որպեսզի այսօր, վաղը եւ վաղը չէ մյուս օրն ամեն ինչ հանգիստ, խաղաղ լինի, ամեն ինչ ըստ օրենքի ընթանա», - նշել է նախագահը լրագրողների հետ զրույցում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, նախագահը լրատվամիջոցներին շնորհակալություն է հայտնել կուսակցություններին իրենց նախընտրական ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի