Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Տարոն Մարգարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, համամասնական ցուցակում 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Քաղաքապետը քվեարկել է Ավան վարչական շրջանի Գալինա Ստարավոյտովայի անվան դպրոցում:
Ընտրատեղամասում քաղաքապետին առանց հերթի են թույլատրել, սակայն գրանցման համար նա սպասել է` հերթ կանգնելով տարեց կնոջից հետո, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
«Ես ձայնս տալիս եմ հանուն մեր երկրի ավելի լավ ապագայի: Այս ընտրությունները մեր քաղաքացիների համար կդառնան կայունության, դրական փոփոխությունների ընտրություններ», - ասել է Տ. Մարգարյանը:




























