ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույց կպատրաստի 4 – 6 շաբաթվա ընթացքում: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց պատվիրակության ղեկավար Ֆրանսուա Խավիեր դը Դոնեան, պատվիրակությունը երկուշաբթի կներկայացնի նախնական զեկույցը, իսկ վերջնականը պատրաստ կլինի 4-6 շաբաթից:

«Մեր յուրաքանչյուր դիտորդ կարող է այցելել 12 – 13, առավելագույնը` 15 տեղամասս, որտեղ միջինը կմնա 30 րոպե: Սակայն մեր պատվիրակությունը բավականաչափ մեծ է` ողջ հանրապետությունում ներկայություն ապահվելու համար»,-ասաց դը Դոննեան:

Հիշեցնենք, որ եվրոպական կառույցների դիտորդական առաքելություններում ընդգրկված է 350 անդամ` 42 երկրից, ներառյալ ` ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 41 երկարաժամկետ,  200 կարճաժամկետ դիտորդները, ԵԱՀԿ ԽՎ` 60, ԵԽԽՎ`  25, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի 10 դիտորդները: