«Ընտրություններն անցնում են հանգիստ, կազմակերպված, եւ առայժմ ոչ մի կոպիտ խախտում չի արձանագրվել»,-հայտարարեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:

Նրա խոսքով, որոշ տեղամասերում, մասնավորապես` Վանաձորում, դիտորդներն ավելի շատ էին, քան ընտրողները. «Այս ընտրությունների պլյուսներից մեկը տեղամասերում տեսախցիկների առկայությունն  է: Ճիշտ է, որոշ տեղամասերում, մեզ թվաց, թե ընտրողներին «օգնում են», սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցնում»,-ընդգծեց Ցինկերը` հիշեցելով, որ  դիտարկումների արդյունքները կամփոփվեն մայիսի 7-ին, ժամը 10.00-ին Congress Hotel-ում կայանալիք ասուլիսում:

Առաքելության կազմում  20  անկախ փորձագետներ են  ԵՄ 8 երկրներից, ԱՄՆ-ից եւ Իսրայելից, ինքը` Ցինկերը XV գումարման կնեսեթի պատգամավոր է:

Նշենք, որ խորհրդարանական ընտրություններին հետեւում են 53 տեղական կազմակերպությունից  31 418 դիտորդ եւ եւս 647 դիտորդ` 11 միջազգային կազմակերպությունից եւ Հայաստնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից: