Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն այսօր` մայիսի 6-ին, ժամը 8.00- 21.00-ի դրությամբ իր թեժ գծին ստացել է 204 զանգ: Այս մասին NEWS.am-ին փոխանցում են ՄԻՊ գրասենյակից:
Ըստ այդմ, 204 զանգերից 72-ին արագ արձագանքել են ՄԻՊ-ի հեռավոր մարզերի գրասենյակի աշխատակիցները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը ժամը 8.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում մոտավորապես 160 զանգ է ստացել թեժ գծին: Ըստ այդմ, եթե մինչեւ 12.00-ն ահազանգում էին հիմնականում անձնագրերում կնիքների անհետացման եւ ընտրակաշառքների հետ կապված, ապա հիմա ահազանգում են նաեւ, որ ընտրատեղամասերում ավելացել են կուտակումները:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակը ժամը 8.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում 137 զանգ է ստացել թեժ գծին:




























