Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ընտրությունների ամփոփման ընթացքին հետեւում է կուսակցության գրասենյակից: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, Սերժ Սարգսյանը քիչ առաջ այցելել է ՀՀԿ շտաբ: Շտաբի անդամների հետ նա քննարկել է անցած ընտրությունների ընթացքը, կարեւորել, որ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցել են ազատ, արդար ու թափանցիկ: