Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 1982 ընտրատեղամասերից 1900-ի արդյունքները: Ըստ այդ արդյունքների, իշխող կոալիցիայի երեք կուսակցությունները՝ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր», միասին միայն համամասնական ընտրակարգով ստացել են մոտ 80 տոկոս ձայն:

ՀՀԿ – 44,08% (631 036)

ԲՀԿ - 30,30% (433 803)

ՀԱԿ – 7,07% (101 238)

«Ժառանգություն» - 5,75% (82 376)

ՀՅԴ – 5,69% (81 414)

«Օրինաց երկիր» - 5,48% (78 428)

ՀԿԿ – 1,06% (15 203)

ՀԴԿ - 0,37% (5 256)

«Միավորված հայեր» - 0,21% (2 943)

Խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 1982 տեղամասերում: Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցություններին հարկավոր է հավաքել առնվազն 5, իսկ դաշինքներին` առնվազն 7 տոկոս ձայն: