Իսրայելին սպառնում է 2000 թվականի պատմության կրկնությունը, երբ երկրի զինված ուժերը «խայտառակ կերպով» դուրս բերվեցին Լիբանանի տարածքից։ Այս մասին հունիսի 22-ին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Իսմայիլ Քաանին։
«Եթե ինքներդ չհեռանաք Հարավային Լիբանանից, ապա 2000 թվականի պատմական իրադարձությունները կկրկնվեն։ Այն ժամանակ դուք խայտառակ կերպով լքեցիք այս հողը։ Եթե շարունակեք ագրեսիան ու օկուպացիան, այսօր ձեզ նույնպես կվտարեն նվաստացմամբ ու պարտությամբ։ Ընտրությունը ձերն է», — նրա խոսքերն է մեջբերում իրանական «PressTV» հեռուստաալիքի կայքը։
Նա նաև հավելել է, որ չորս օրից էլ պակաս ժամանակահատվածում Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ավելի քան 100 զինվոր է կորցրել, իսկ Թել Ավիվը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ «մահաբեր հարվածներ» հասցնելով Լիբանանի խաղաղ բնակչությանը։




























