ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի հասցեին հնչեցրած խոսքերը լրջորեն վտանգել են Բյուրգենշտոկի բանակցային գործընթացը, սակայն Թեհրանը պատրաստ է շարունակել երկխոսությունը, եթե Վաշինգտոնը դիվանագիտական կարգավորման ձգտում դրսևորի։ Այս մասին Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հայտարարել է Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«ԱՄՆ նախագահի հայտարարությունները որոշակի խնդիրներ են ստեղծել Բյուրգենշտոկի բանակցությունների ընթացքում։ Դրանք լրջագույն սպառնալիքի տակ են դրել բանակցությունները»,— Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով բանակցությունների ընթացքը, ասել է նա։ Միևնույն ժամանակ Բահրեյնին ընդգծել է, որ «քանի դեռ Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում բանակցել Իրանի հետ և լուծել ծագած հարցերը, Իրանը կշարունակի բանակցությունները և կմասնակցի երկխոսությանը»։
«Բայց ես կարծում եմ, որ այժմ բոլորի համար պետք է պարզ լինի, որ ռազմական միջոցները ոչ մի արդյունքի չեն բերելու Իրանի պարագայում։ Ռազմական գործողությունները պետք է ընդմիշտ բացառվեն հնարավոր քայլերի տարբերակներից»,— հավելել է մշտական ներկայացուցիչը։





























