ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպում են անցկացրել և քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը։ Հանդիպման մասին X-ում գրել է Ուրալօղլուն։

«Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր երկրների միջև անցյալում ակտիվորեն օգտագործվող երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մեր տարածքում սկսելով անհրաժեշտ տեխնիկական սպասարկման և նախապատրաստական աշխատանքները՝ մենք նաև գնահատեցինք հայկական կողմի նախապատրաստական և մրցութային ընթացակարգերի ընթացքը։

Բացի այդ, անդրադարձանք Կարսի և Անիի միջև գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնմանը և քննարկեցինք մեր ընդհանուր պատմական ժառանգության այս կարևոր հուշարձանը վերակենդանացնելու քայլերը»։