Հայաստանում 2011թ.  գործել է 10  մանկատուն,  որից 7-ը`  պետական (3-ը`  ք.Երևանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում), 3-ը` ոչ պետական (1-ական` ք.Երևանում, ՀՀ Կոտայքի եւ Շիրակի մարզերում): Այդ մասին տեղկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը:

Տարեսկզբին մանկատներում երեխաների թվաքանակը 1102 էր, տարեվերջում` 1115: Նրանցից 466-ը հաշմանդամ են, 293-ը` քրոնիկ հոգեկան շեղումներով, 198-ը` անկողնային, 128-ը դպրոց են հաճախում:

Մանկատներում գտնվողների կեսը աղջիկներ են:

Ըստ տարիքային խմբի` գերակշռում են 1-6 տարեկանները` ընդհանուրի մոտ 30%-ը: Նրանց հետեւում են 10-15 եւ 16-18 տարեկանները: