Աժ ընտրություններից հետո իշխող քաղաքական ուժի համար հաջորդ կարեւորագույն հարցը  գործադիրի պորտֆելների բախումն է: Այդ մասին գրում է   «Ժամանակ» թերթը:

«Երեկ ՀՀԿ որոշ շրջանակներում քննարկվել է կառավարության մի քանի առանցքային պաշտոններում նոր նշանակումների հարցը:

Մասնավորապես խոսվել է վարչապետի եւ ուժային կառույցների ղեկավարներին փոխելու  մասին: Ըստ պտտվող լուրերի` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կդառնա վարչապետ, ոստիկանապետ Վովա Գասպարյանը կնշանակվի պաշտպանության նախարար, իսկ արտակարգ իրավիճակնեի նախարար Արմեն Երիցյանը կստանա ոստիկանապետի պաշտոնը»,- գրում է  «Ժամանակը»: