Ֆրանսիայի հարավ-արևմտյան ատլանտյան ափին գտնվող Բիարից քաղաքի փարոսի մերձակա ափամերձ գոտու մի մեծ հատված չորեքշաբթի երեկոյան փլուզվել է։ Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, պատահարի հետևանքով զոհվել է մեկ սուզորդ, ևս մեկը համարվում է անհետ կորած։

Բիարիցի քաղաքապետարանի տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 20:20-ին, երբ երեք սուզորդներ գտնվելիս են եղել ժայռի ստորոտում։

Նրանցից մեկին հաջողվել է անվնաս դուրս գալ։ Պատահարից հետո արտակարգ ծառայությունները նրան օգնություն են ցուցաբերել։

Մյուս երկու սուզորդներին որոնելու նպատակով ծավալվել է փրկարարական գործողություն, որին մասնակցել են ջրասուզակների մասնագիտացված ստորաբաժանումներ։ Որոնումների ընթացքում փրկարարները հայտնաբերել են կին սուզորդ մարմինը։ Երկրորդ անհետ կորածի որոնումները շարունակվել են հինգշաբթի։

Իշխանություններն արգելել են մուտքը վտանգավոր գոտի, ինչպես նաև արգելել են լողալն ու նավերի շարժը փլուզման վայրից 300 մետր շառավղով՝ ժայռային ապարների նոր փլուզումների ռիսկի պատճառով։

Բիարիցը Ֆրանսիայի հանրահայտ զբոսաշրջային հանգստավայրերից մեկն է։ Քաղաքը հայտնի է իր գեղատեսիլ ժայռոտ ափերով, լողափերով և համարվում է Եվրոպայում սերֆինգի գլխավոր կենտրոններից մեկը։