Հայաստանի Վճռաբեկ դատարանը կհրապարակի Դավիթ Համբարձումյանի գործով գլխավոր դատախազի բողոքի վերաբերյալ որոշումը։
Այս տարվա փետրվարին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով։ Դատախազության բողոքն ուղղված է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ սույն տարվա հունվարի 19-ի որոշման դեմ, որով Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Դատախազությունը պահանջում է վերականգնել կալանավորումը։











