ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լատինական Ամերիկայի պետություններին կոչ է արել չմերձենալ Իրանի հետ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Քլինթոնը նշել է, թե այնպիսի երկրների, ինչպես Վենեսուելան եւ Բոլիվիան են, հարկ է «կրկին անգամ մտածել» Իրանի հետ հարաբերությունները սերտացնելուց առաջ: Նոյեմբերին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այցելեց Բրազիլիա, Վենեսուելա եւ Բոլիվիա, որոնք բացահայտ աջակցեցին Իրանի՝ ատոմային ծրագիր ունենալու իրավունքին:
«Ես կարծում եմ՝ եթե մարդիկ ցանկանում են սիրախաղ սկսել Իրանի հետ, պետք է մտածեն, թե ինչպիսին են լինելու հետեւանքները: Մենք հուսով ենք, որ նրանք եւս մեկ անգամ կմտածեն, եւ մենք կօգնենք դրանում»,- ասել է Քլինթոնը պետքարտուղարության ճեպազրույցի ժամանակ, որ նվիրված էր ԱՄՆ հարաբերություններին Լատինական Ամերիկայի երկրների հետ:
Քլինթոնն ընդգծել է, թե պետքարտուղարությունը հետեւում է Իրանի դիվանագիտական ակտիվացմանը: «Մենք կարող ենք ասել միայն, որ դա վատ գաղափար է այդ ոլորտում ակտիվ ներքաշված երկրների համար»,- ասել է պետքարտուղարը",- Իրանն այսօր ահաբեկչություն պաշտպանող, հովանավորող եւ արտահանող երկիր է":




























