Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ուժերը բացառիկ հնարավորություն են ստացել գաղափարական կոալիցիա ձեւավորելու: Այդ մասին Երեւանի Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով, նման կոալիցիայի հիմքում պետք է դրվի միացյալ գաղափարական ուղղվածությունը: Նիկոյանը հրաժարվել է պատասխանել, թե խորհրդարան անցած ուժերից ով է պոտենցիալ գործընկեր նոր կոալիցիայի ձեւավորման համար:
Անդրադառնալով ընդդիմությանը` Նիկոյանը նշել է, թե ուժեղ ընդդիմությունը յուրաքանչյուր պետության կայունության եւ հաջողության գրավականն է: «Ընդդիմությունը եւս պետք է հետեւի որոշակի գաղափարական վեկտորի: Ընդդիմության գործոնը կարեւոր է երկրի ներսում դինամիկայի տեսանկյունից եւ դրական փոփոխությունների համար»,-ասել է նա:




























